«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Շան սիրտը

Շան սիրտը
02.04.2025 | 06:54

Մի օր Տոմիկիս հետ զբոսնում էինք, մեկ էլ մի մարդ տեսանք՝ փոքր շան հետ։ Էդ դեպքերում ես միշտ ասում էի, որ Տոմիկը վտանգավոր չի, բան չի անի, ու եթե տերը համաձայնում էր, շներին մոտեցնում էինք, մի քիչ շփվում էին իրար հետ, խաղում էին։ Ես միշտ աշխատում էի էդ առիթը բաց չթողնել։ Ախր, նրանց կյանքն էնքան կարճ ա, որ էդ մի քանի վայրկյանն էլ նշանակություն ունի։ Իսկ եթե վախենում էին, ժպտում էի, ու հեռանում էինք։

Էս մարդուն էլ ասեցի, որ Տոմիկը վտանգավոր չի, բայց սա շտապ շանը գրկեց։ Ես հասկացա, ու մենք շրջվեցինք, որ հեռանանք։ Մեկ էլ, որ չասեց՝ ո՞վ գիտի, ինչ կարա շունն անի, չես կարդացե՞լ «Շան սիրտը»։

Հա՛, կարդացել եմ ու կարդացել եմ էն ժամանակ, երբ դու գաղափար անգամ չունեիր էդ գրքի մասին, կարդացել եմ գրամեքենայով տպած, որովհետև էդ տարիներին դեռ արգելված էր։ Կարդացել եմ ու գիտեմ, որ դու չես կարդացել, մենակ վերնագիրն ես լսել, իսկ եթե կինոն ես տեսել, բան չես հասկացել։ Չէ՛, էս ամենը չասեցի, մենակ մտածեցի, որովհետև ասելն իմաստ չուներ։

Ինչի հիշեցի սա։ Էս նկարի հեղինակը գրում ա. «Մեծն իմ աղջիկն ա, որին մի քանի տարի առաջ գտել եմ փողոցում ու տուն բերել։ Հիմա գտել եմ էս փոքր, վախեցած ձագուկին ու տուն բերել։ Մեծս միանգամից ստանձնեց «մոր» դերը ու մի քայլ չի հեռանում ձագուկից։ Չկարողացա չնկարել էս տեսարանը։»

Ա՛յ էս ա շան սիրտը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 14153

Մեկնաբանություններ